Նոր մանրամասներ են ի հայտ գալիս նորածինների հետ կապված սահմռկեցուցիչ պատմության մասին, որոնց մեկ շաբաթ առաջ հայտնաբերել էին ՌԴ Ուրալի մարզի Վերին Պիշմա քաղաքի խանութներից մեկի սառնարանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեխաները լույս աշխարհ են եկել 2008-ին: Ընդ որում, ըստ փորձագետների, նրանց սառնարանն են դրել, երբ երեխաները դեռ կենդանի են եղել:
Ոստիկանությունը շատ արագ գտել է երեխաների մորը, նա 30-ամյա Իրինա Տիմոշենկոն է:
Մայիսի 21-ին հայտնի է դարձել, որ նորածինները զույգեր չեն, նրանցից մեկը ծնվել է 2008-ին, մյուսը՝ 2010-ին, հաղորդում է Govp.info պորտալը՝ վկայակոչելով ՆԳ մարզային վարչության մամուլի ծառայությունը: Դա պարզվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Երկու դեպքում էլ մայրը գործել է նույն սխեմայով. Թաքցրել է նորածնին սառնարանում, հետո տարել իր աշխատավայր:



























