Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների պնդումները, թե կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին քաղաքական հետապնդման զոհ է:
«Մենք պետք է սպասենք քննության արդյունքներին… Այն, որ հարցեր կային նախկին իշխանություններին, այդ թվում Մերաբիշվիլիին, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին եւ կարող եմ կրկնել, բայց մինչեւ դատը մենք ոչինչ չպետք է պնդենք»,- ասել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ձերբակալվել է այսօր, եւ նրան պաշտոնական կեղծիքի ու յուրացման մեղադրանք է առաջադրվել:
Սահակաշվիլիի կուսակցությունում Մերաբիշվիլիի ձերբակալությունը քաղաքական որոշում են գնահատել:




























