Հայաստանի բնակիչները պետք է ավելի շատ իմանան իրենց իրավունքների մասին: Այդ մասին մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Էստոնիայի արդարադատության նախարար Հաննո Պեւկուրը:
Նրա խոսքով, Հայաստանում կան լավ պայմաններ դատական բարեփոխումների համար: «Սակայն ինձ համար, ինչպես եւ ԵՄ-ի, գլխավոր հարցը ոչ թե բուն օրենսդրությունն է, այլ պրակտիկայում դրա կիրառումը»,- ընդգծել է նա:
Խոսելով դատական բարեփոխումների մասին` հաննո Պեւկուրն ընդգծել է դատական նիստերում ձայնագրությունների հնարավորությունը, ինչն ավելի թափանցիկ է դարձնում դատաքննությունը: Նախարարի խոսքով, հիմնական հարցերից է նաեւ դատավորների եւ դատարանների նկատմամբ վստահությունը:
«Դատարանին վստահելու համար անհրաժեշտ է համակարգի թափանցիկություն, լավ օրենքներ, դատավորների ռոտացիա եւ, իհարկե, հիմնական իրավուքնների եւ ազատությունների պահպանում»,- ասել է նա:




























