Նոր Նորքի վարչական շրջանում` Գայի պողոտայում, այսօր` մայիսի 21-ին, քիչ առաջ, վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

Նա նշեց, որ անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը բախվել է «Ֆոլկսվագեն Պասատ»-ին, տուժածներ չկան, ամեն ինչ նորմալ է: