Մասիս քաղաքի 4-րդ փողոցում, մայիսի 21-ին, ժամը 22:50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդուն եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 25-ամյա Սասուն Վ.-ն` «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով:
Մայիսի 22-ին, ժամը 02.15-ին, Սասուն Վ.-ն նշված ավտոմեքենայով նույն գյուղից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:




























