Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 21-ին, ժամը 10.30-ին, 29-ամյա Դավիթ Վ.-ն կամավոր զենք–զինամթերք է հանձնել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավիթ Վ.-ն հանձնել է, մասնավորապես, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 90, «ՌՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ եւ ինքնաձիգի պահունակ։

Նա հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան նկուղը մաքրելու եւ վերադասավորելու ժամանակ, որոնք պատկանել են 1994 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: