Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռիի մարզային վարչությունների եւ Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 20.15-ին, Արջուտ գյուղից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Թորոս Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. սեպտեմբերի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի պահելու մեղադրանքով:




























