Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 15.50-ին, Կրասնոդար-Երեւան չվերթով ՀՀ ժամանելուց հետո, բաժին է ներկայացել 18-ամյա Կառլեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:




























