Թուրքիայում ընտանի կենդանիների նկատմամբ հերթական սարսափելի դեպքի մասին են սկսել ներկայացնել լրատվամիջոցները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անթալիա նահանգի Դուաջը գյւողում գտնվող շների վարժեցման կենտրոնին հանձնված ցեղական շները ենթարկվել են պարբերական ծեծի եւ նվաստացումների։

Կենտրոնի վարժեցնողը եւ նրա ընկերը տեսագրել են թե ինչպես են ձեռքով եւ մահակով ծեծում շներին, որոնք ոչ մի բան չեն անում, պարզապես նստած են իրեն հատկացված խցերում։

Նշվում է, որ Անթալիայի քաղաքապետարանի անասնաբուժների գործերով վարչությունը դաժան տեսագրության հետ կապված հետաքննության է սկսել։