2015թ. հունվարի 1-ից Ռուսաստանի հարեւան երկրների քաղաքացիները կարող են ՌԴ այցելել օտարերկրյա անձնագրերով: Այդ մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտնել է ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Նա հաղորդել է, որ նրա համար կան բոլոր նաախդրյալները, նաեւ հույս է հայտնել, որ «գործընկերները կհասկանան»:

Ռոմոդանովսկին նաեւ հավելել է, որ Մոսկվայի կայարաններում ժամանած օտարերկրացիներին միգրացիոն անցակետեր են սպասելու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել  օտարերկրացիների մուտքի խստացման նախաձեռնությամբ: Նա նշել էր, որ խոսքն առաջին հերթին միջնասիական երկրների քաղաքացիների մասին է: