Թուրքական դատարանը Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար 13,5 ամսվա ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատարանը Սեւան Նիշանյանին մեղավոր է ճանաչել «ժողովրդի մի մասի դավանած կրոնական արժեքները վիրավորելու» հոդվածով։
Մեղադրական զեկույցում նշված է եղել Նիշանյանի գրած տողերը, որոնք էլ վիրավորանք են համարվել Մուհամեդ մարգարեին. «Սրանից հարյուրավոր տարիներ առաջ ապրած, Աստծո հետ կապի մեջ լինելը պնդած եւ դրանից քաղաքական, ֆինանսական եւ սեռական շահերն ապահոված արաբի լիդերի մասին գրելը ատելություն սերմանող հանցանք չէ»։
Սեւան Նիշանյանը վճիռը բողոքարկելու իրավունք ունի:




























