ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, այդ թվում ԼՂ հակամարտությունը, կքննարկվեն ԵԱՀԿ ԽՎ 22-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա Ստամբուլում, մայիսի 29-ից մինչեւ հունիսի 3-ը:

Հարցը կքննարկվի քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի շրջանակներում:

Զեկուցող Վիլիա Ալեկնայտե Աբրամիկենեն կներկայացնի քաղաքական հարցերի վերաբերող բանաձեւի նախագիծը, որը ներառում է նաեւ սառեցված հակամարտությունների հարցը:
Բանաձեւը կոչ է անում ակտիվացնել ջանքերը չկարգավորված հակամարտությունների խաղաղ եւ կենսունակ լուծում գտնելու հարցում, նաեւ կոչ է անում ԵԱՀԿ նախագահությանը կրկնապատկել ջանքերը Կովկասում եւ Մոլդովայում սառեցված հակամարտությունների լուծման հարցում:

Փաստաթղթում կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «շարունակել փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ԼՂ խնդրին լուծում գտնելու հարցում»: