«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.20 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 2.30 կետով կամ 0.55%-ով;

Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն դոլար: Հարկ է նշել, որ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է նույնիսկ 414.10 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է; Դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 412-413 դրամ, վաճառքինը՝ 416 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ կայունացել է 1եվրո/1,29 դոլար փոխարժեքի մոտ; ներդրողների համար վճռական կարող է լինել այսօր երեկոյան ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթը;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.1770 rուբլի: Դոլարը թուլացել է  ռուբլու նկատմամբ: