Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հայտարարությունում, մասնավորապես. Ասվում է.
«Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների, հարազատների եւ համագյուղացիների կողմից զինված ուժերում շարունակական բնույթ կրող մահվան դեպքերի նկատմամբ մայիսի 18-ին կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երեւան-Սեւան մայրուղում երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության եւ զինվորական հատուկ ուժեր, ներառյալ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նպատակ ունենալով կանխել բողոքի այս ծայրահեղ միջոցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
1. բողոքի մասնակից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժի եւ միավորումների ազատության իրավունքը
2. զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ օգտագործվել են խաղաղ հավաքի մասնակիցների դեմ, որը համարվում է սահմանադրական նորմի կոպիտ խախտում:
Սույնով պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից.
1. իրականացնել համապատասխան քննություն եւ պարզել, թե ովքեր են հրաման արձակել զինված ուժերի ստորաբաժանումները իրենց մշտական տեղակայման վայրից Երեւան-Սեւան մայրուղի տեղափոխել:
2. հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության ենթարկել պաշտոնական դիրքը չարաշահած անձանց
Հայտարարությունը ընդունել որպես հաղոդում հանցագործության մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























