Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող «Կարգավորող գիլյոտին» ծրագիրը ուղղված է օգնելու փոքր բիզնեսին: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը; Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե երբ է փոքր բիզնեսը զգալու կարգավորող գիլյոտինի դրական ազդեցությունը;
Վ. Ավանեսյանը ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ նորմատիվ փաստաթղթերի քանակի կամ գործընթացների ժամկետների կրճատումը անմիջապես դրական է ազդում փոքր բիզնեսի վրա: Մոտ 17 ոլորտներում նախատեսվում է նորմատիվային ակտերը կրճատել գրեթե 30%-ով (ենթարկվում են գիլյոտինի): Ըստ Վ. Ավանեսյանի՝ քննարկվում է մի փաթեթ, որ փոքր բիզնեսի համար 1 մլրդ դրամի ծախսերի խնայողություն կբերի: Մեկ այլ փաթեթ է քննարկվելու, որը թույլ կտա խնայել 4 մլրդ դրամ:




























