Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով  բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա Ավետիք Յ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ավետիք Յ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սահմանապահների փողոցի թիվ 5 հասցեում գտնվող լողավազանի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ավետիք Յ.-ին դանակով հարվածել եւ  վնասվածքը պատճառել է 55-ամյա Մինաս Մ.-ն:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: