Մայիսի 22-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ միջպետական հարաբերությունների խորացման կապակցությամբ, կարեւորել են երկկողմ ջանքերի գործադրումը պաշտպանական ոլորտում երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Էստոնիայի պաշտպանության նախարարը եւ դեսպան Այվազյանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում աշխատանքներ տանել բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցի, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համատեղ քայլերի հստակեցման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Նախարար Ռեյնսալուի խնդրանքով՝ դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն  ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը: