Մայիսի 21-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Լճաշենի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 22-ամյա Մելիք Ղ.-ն սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է Մհեր Մ.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Մհեր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Մելիք Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:




























