Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա Մարգարա ջրանցքից դուրս են բերել 59-ամյա Մ. Մուրադյանի դին: