Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իստիտուտը համալրվել է եւս մի քանի մասնագիտություններով:
Մասնավորապես դիմորդներին արդեն հայտնի մասնագիտություններից զատ այս տարի ԵԹԿՊԻ-ում գործելու են «Համակարգչային գեղարվեստական նախագծում» (եռաչափ գրաֆիկա եւ վիրտուալ էֆեկտներ) եւ «Բեմական հագուստի մոդելավորում» նեղ մասնագիտական կուրսերը, ինչպես նաեւ ընդարձակվել է կինորավեստի բնագավառի մասնագիտացման ցանկը` ներառելով «Կինոմոնտաժի ռեժիսուրա» մասնագիտությունը:
Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ԲՈՒՀ-ում շարունակվում է ընդունելությունը դերասանական արվեստ (կինոյի, դրամատիկական թատրոնի, երաժշտական թատրոնի, տիկնիկային թատրոնի դերասան), ռեժիսուրա (դրամատիկական թատրոնի ռեժիսուրա), թատերագիտություն, պարարվեստի ռեժիսուրա, գրական ստեծղագործություն, կինոարվեստ (անիմացիոն ֆիլմի, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, հնչունային ռեժիսուրա, կինոմոնտաժի ռեժիսուրա), օպերատորություն, սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում), գեղակարչություն (թատրոնի եւ կինոյի նկարչություն, անիմացիոն ֆիլմի նկարչություն) եւ կինոգիտություն մասնագիտությունների շրջանակներում:



























