Մայիսի 22-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեում` Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Այրվել է Ն. Մարգարյանին պատկանող «Նիսսան Մարչ» մակնիշի 34 LV 452 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: