Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կաջակցի Հայաստանին՝ նոր լաբորատորիա բացելու հարցում: Այն կգործի Երեւանում Չափագրության ազգային ինստիտուտում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը:
Լաբորատորիան պատրաստվում է համապատասխան սարքավորումներ ներկրել ու տեղադրել: Լաբորատորիայի բացումը տեղի կունենա մինչեւ այս տարեվերջ, ենթադրվում է օգոստոսին: «Մենք պատրաստում ենք այն ԱԷՄԳ-ի չափանիշներով, ուստի անընդհատ շփման մեջ ենք գտնվում գործակալության մասնագետների հետ»,-ասել է Սահակյանը:
Նախագծի մասին մանրամասները կներկայացնենք մոտ ապագայում:




























