Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մարտի 22-ին, անակնկալ այցելել է Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերից մեկը` Մրգաշատը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը:

Նա նշեց, որ վարչապետը իրենց գյուղ էր այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Այցի ժամանակ նա նայել է գյուղացիների` կարկուտից տուժած այգիները եւ վստահեցրել, որ օգնելու են նրանց: Մրգաշատում Տիգրան Սարգսյանը խոստացել է բնակարանով ապահովել բազմազավակ մի ընտանիքի:

Գյուղապետն ասաց, որ քիչ առաջ վարչապետը իրենց գյուղից ուղեւորվեց Արմավիրի մարզպետարան` մյուս գյուղապետերի հետ քննարկելու գյուղացիների բարձրացրած խնդիրները: