Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սերգեյ Պրիխոդկոն նշանակվել է ՌԴ փոխվարչապետ-կառավարության աշխատակազմի ղեկավար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Պրիխոդկոն փոխարինելու է Վլադիսլավ Սուրկովին, ով հեռացել է սեփական ցանկությամբ:
Պրիխոդկոն մոտ 15 տարի աշխատել է Կրեմլում, որտեղ համակարգել է արտաքին քաղաքական ոլորտը, տարբեր ժամանակահատվածներում նա զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ նախագահի օգնականի պաշտոնները:



























