Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 22-ին հանդիպել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Արմավիրի դպրոցների սաների հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են երկրի խորհրդարանի հիմնական՝ օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, տեղեկացել մշտական մասնագիտական հանձնաժողովների աշխատանքների մասին: Արտակ Դավթյանը ներկայացրել է նաեւ պատգամավորների թվի ընտրության նախապատմությունը՝ ասելով, որ 131-ը խորհրդանշում է 131-րդ Կաթողիկոսին, ով առաջնորդում էր Հայ առաքելական եկեղեցին 1995 թ.՝ Սահմանադրությունն ընդունելիս:
ԱԺ հանձնաժողովի նախագահի հետ զրույցում դպրոցականներն անդրադարձել են կրթական համակարգին առնչվող մի շարք խնդիրների:




























