Դատարանը ձերբակալել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին: Քութաիսիի շրջանային դատարանը  խափանման միջոց է ընտրել երկամսյա նախնական կալանքը:

Վրաստանի առողջապահության նախկին նախարար, Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլի համար ընտրվել է  գրավը` 20 000 լարի չափով, հաղորդում է  «Գրուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի կուսակիցներ Վանո Մերաբիշվիլին եւ Զուրաբ Չիաբերաշվիլին ձերբակալվել էին մայիսի 21-ին: Մերաբիշվիլիին ընտրակաշառքի, միջոցների յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրվել: