Հայաստանում տեղադրված 2 բիոզուգարաններից մեկը գործում է (սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ), մյուսն ունի տեխնիկական անսարքություն (Տաթեւի մոտինը), որի վերացումը եւս ծախս է պահանջում; Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նախարարն այսօր ներկայացնում էր ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները էկոնոմիկայի նախարարության գործունեության վերաբերյալ:
Ըստ այդ հաշվետվության՝ բիոզուգարանների համար կատարված ծախսը գնահատվում է անարդյունավետ, քանի որ երկուսն էլ չեն գործում, թեեւ ծախսվել է 100 մլն դրամ;
Վ. Ավանեսյանն ասաց, որ մրցունակության հիմնադրամը ներկայում զբաղվում է անսարքությունը վերացնելու հարցով:
Տ. Սարգսյանն ասաց, որ բիոզուգարանների ներդրումը եղել է պիլոտային ծրագիր, դրանք պետք է լինեին ինքնածախսածածկվող՝ վճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Բիոզուգարանները պետք է նպաստեին զբոսաշրջության զարգացմանը: «Պրոեկտի իմաստը դրանում էր, սական արդյունք չի տվել, հիմա սպասում ենք վերլուծության, ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի: Արմավիրի մարզում էլ այս հարցը բարձրացրին, ասում են 540 հազ. դոլարը տայիք մեզ…»,- ասաց Տ. Սարգսյանը: Այնուհետեւ նշվեց, որ զուգարանները ձեռք են բերվել արտաբյուջետային հաշվից:



























