Մայիսի 21-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.50-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին բաժին է հրավիրվել 54-ամյա Գագիկ Է.-ն եւ հայտնել, որ Սանահին թաղամասում, հայրական տան մոտ, այրվել է իր ավտոմեքենան եւ տան դիմային պատուհանները:
Հրդեհի առաջացման պատճառները եւ վնասի չափը պարզվում են:
Կատարվում է քննություն:




























