Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 22-ին, ժամը 13.30-ին, Խանջյան փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Արմեն Փ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:




























