Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, մայիսի 22-ի երեկոյան սպանված չեչեն գործարարն այդ երկրում Չեչնիայի պատվավոր հյուպատոսը չէր: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
BBC Turkce-ի փոխանցմամբ՝ Մեդեթ Ունլյուն իրեն համարում էր այսպես կոչված Իչկերիայի հանրապետության «պատվավոր հյուպատոս»:
«ՌԻԱ նովոստիի» զրուցակիցը հայտնել է, որ օտար տերության յուրաքանչյուր ներկայացուցչություն, որը վերաբերում է ինքնավարության կամ մարզի, պատվավոր հյուպատոսություն կարող է բացել միայն իր երկրի ԱԳՆ-ի միջոցով, այսինքն, տվյալ դերքում, Մոսկվայի միջոցով:
«Մենք որեւէ հայտարարություն չենք ստացել ռուսական կողմից Չեչնիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,-ասել է նա:



























