Մինչ Ազգային ժողովում այսօր` մայիսի 23-ին գազի գնի վերաբերյալ փակ քննարկում է ընթանում, մի քանի տասնյակ քաղաքացիներ նույն խնդրով բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ: (ֆոտոռեպորտաժNEWS.am-ի թղթակիցը, որ ցուցարարները պաստառները տեղադրել են  ցանկապատի, դրանց վրա հետեւյալ բովանդակությամբ գրություններ են՝ «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու», «Ինչքան ունենք, էնքան կվճարենք»: Մասնակիցները նշել են, թե ակցիան ինքնաբուխ  է, բայց ներկա են ներկյայացուցիչներ մի շարք հասարակական կազմակերպություններից, օրինակ` Հայկական երիտասարդական շարժում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան փողոցի երկայնքով ոստիկաններ են շարված, ովքեր վերահսկում են ակցիան:

Քիչ առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հանդիպեց բողոքի ակցիա անցկացնողներից Մերի Խաչատրյանի եւ Կարեն Վարդանյանի հետ: Ցուցարարները պահանջեցին, որ ապահովեն իրենց մասնակցությունը գազի սակագնի վերաբերյալ ներկայումս ԱԺ-ում ընթացող քննարկումներին: Գուրգեն Դումանյանը խոստացել է փոխանցել այդ պահանջը ԱԺ ղեկավարությանը եւ մի քիչ հետո կպատասխանի ցուցարարաներին: Ի դեպ, քիչ առաջ ԱԺ ընդունարանից դուրս եկավ երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ցուցարարները սկսեցին սուլել, բացականչել, բայց նա ուշադրություն չդարձրեց եւ հեռացավ։

Աժ նախագահը թույլ է տվել, որ հասարակության ներկայացուցիչները եւ հավատարմագրված լրագրողները մասնակցեն գազի սակագնի վերաբերյալ ԱԺ-ում ընթացող «փակ» քննարկմանը։