Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 10879Տ համարանիշի եւ «Շկոդա» մակնիշի 024 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարների անհրաժեշտությունը չի զգացվել: Զոհեր եւ տուժածներ չկան: