Pussy Riot-ի ազատազրկված անդամ Մարիա Ալյոխինային մերժել են վաղաժամկետ ազատ արձակել: Բերեզնիկովսկի շրջանային դատարանը մայիսի 23-ին շարունակել է նրա դիմումի քննարկումը: Դատարանը, ի հեճուկս Ալյոխինայի խնդրանքի, նրան պետական պաշտպան է նշանակել եւ նիստն արել առանց կալանավորի ու նրա փաստաբան Իրինա Խրունովայի:

Ալյոխինան պետք է մասնակցեր տեսախորհրդակցության ձեւաչափով, սակայն նա հրաժարվել էր ընդհանապես մասնակցել:

Դատարանում ընթերվել է ուղղիչ գաղութի տված բնութագիրը, ըստ որի «դատապարտյալ Ալյոխինան բնութագրվում է բացասական, ունի վեց տույժ»:

Դատարանը հաշվի է առել գաղութի վարչակազմի բնութագիրը` բանի տեղ չդնելով ռուսաստանցի եւ օտարերկրյա հայտնի անձանց խնդրագիրը, որը ստորագրել էին Փոլ ՄքՔարթնին, Պիտեր Գեբրիելը, Փաթթի Սմիթը, Մարիա Արբատովան, Իրինա Խակամադան, Լեոնիդ Պարֆյոնովը, Սվետլանա Սորոկինան: