Մայիսի 31-ին Երեւանում կայանալու է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը Հայաստանի` ԵԽ Նախարարների հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
Այդ կապակցությամբ, ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկումները հիմնական կենտրոնացած կլինեն հայաստանի նախագահության գերակայությունների եւ մի շարք հարցերի վրա, որոնք վերաբերում են Վեհաժողովի եւ Նախարարների կոմիտեի հետ քաղաքական երկխոսությանը:
Օրակարգում են նաեւ հարցեր, որոնք վերաբերում են ազատության այլընտրանքային զրկմանը, ծնողական արձակուրդին, որպես գենդերային հավասարության խթան, նաեւ 2014-2015թթ. Բյուջեն եւ ԵՄ գերակայությունները:
ԵԽԽՎ Միացյալ Եվրոպական Ձախ խմբի կողմից առաջարկվել է քննարկումներ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտություն 25 տարի անց Եվրոպայի Խորհրդի հնարավորությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման համատեքստում»,որի ժամկետները քննարկվելու են օրակարգի ընդունման ժամանակ:
Նշենք, որ Հայաստանն ընդունել է Նախարարների հանձնաժողովի նախագահությունը մայիսի 16-ին:




























