Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 18.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը կարիճը խայթել է Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչ, 51-ամյա Վաչագան Խ.-ին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նա տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ եւ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:




























