ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր եւ առաջիկա անելիքները: Այս մասին, այսօր` մայիսի 23-ին,  ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննարկվել են ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները, կառավարության հաշվետվության քննարկումների փուլերը, վերահսկիչ պալատի հաշվետվությունը, իսկ մարզպետների փոփոխության հարց չի քննարկվել:

ՀՀԿ մեկ այլ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ քննարկվել են ներկուսակցական եւ արտաքին քաղաքական մի շարք հարցեր, սակայն չակերտները չբացեց:

Նշենք, որ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգելի պատճառներով բացակայում էին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից: