Հայաստանի 1400 դպրոցների ավարտական դասարանների համար այսօր` մայիսի 24-ին, հնչում է «Վերջին զանգը» (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Այս օրը դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում եւ տոնական համերգներ: Նրա փոխանցմամբ` այս տարի ունենք շուրջ 30 հազար շրջանավարտ, իսկ հունիսի 2-20-ից մեկնարկում են փոխադրական ավարտական քննությունները: Ի դեպ, նախորդ տարի Հայաստանի դպրոցները ավարտեցին 40 հազար շրջանավարտ:

Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:

NEWS.am-ը սրտանց շնորհավորում է բոլոր շրջանավարտներին` «Վերջին զանգի» կապակցությամբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am