Մայիսի 23-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Երզնկյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել թափառող շանը, որն ընկել է մայթեզրին կանգնած կնոջ վրա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տեղի ունեցածի հետեւանքով կինը վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:




























