Մայիսի 22-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի երիտասարդ եւ հայտնել, որ Ուռուտ գյուղում գտնվող տանը կից ավտոտնակում կայանված «Սիատ» ավտոմեքենայի բեռնախցիկը բացելով՝ գողացել են գազի բալոն` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 19.50-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 23-ամյա Նժդեհ Ա.-ն եւ 28-ամյա Արթուր Գ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























