Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երեւան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից,  խարդախություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 23-ամյա Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ   ապրիլին համացանցային մի կայքի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500  դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող «ԳԱԶ-31100» մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ  Ռոբերտը 25-ամյա Ռոբերտ Հ.-ն է, որից  ընդունվել է հաղորդում:

Կատարվում է քննություն: