Մայիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կարապետ Ուլնեցու փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:




























