Մայիսի 22-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գայի պողոտայի եւ Մոլդովական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 21-ամյա Սարգիս Գ.-ին եւ 18-ամյա Արմեն Վ.-ին:
Խուզարկությամբ Սարգիս Գ.-ի մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակ` պահունակով` լիցքավորված 10 փամփուշտով, իսկ Արմեն Վ.-ի մոտ` 12 սմ շեղբի երկարությամբ, երկակի սրված, երկու կողմերից շեղբի վրա փակվող բռնակներով դանակ եւ թափանցիկ կպչուն ժապավեն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Գ.-ն եւ Արմեն Վ.-ն, նախնական համաձայնության գալով, Լեփսիուսի, Դրոյի, Պ. Սեւակի եւ Ռուբինյանց փողոցներում, ատրճանակի եւ դանակի սպառնալիքով ցանկացել են քաղաքացիներից գումար հափշտակել:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























