23 տարի առաջ այս օրը դպրոցն ավարտել է «Ժառանգության» փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարող Արմեն Մարտիրոսյանը, ով «Վերջին զանգի» օրը ոչ արտասվել է, ոչ էլ ալկոհոլ օգտագործել։  Նա  այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ այսօր մի միջոցառում կայացավ դպրոցում, որի շրջանակներում ներկայացում էր ընդգրկված , եւ Արմեն Մարտիրոսյանը այդ ներկայացման մեջ ինքը ծնողի դեր էր խաղում, որը ծանոթի միջոցով պետք է երեխային ընդունել տար համալսարան։

«Այդ ներկայացումից հետո գնացինք Սուրբ Էջմիածին եկեղեցի, երեկոյան էլ Ձորափ գյուղում նշեցինք, մեր տղաների մեջ ոչ հարբեցող կար, վերնաշապիկիս վրա բավականին բաներ գրեցին գրիչով»,- նշեց նա։

Արմեն Մարտիրոսյանը հիշեց, որ այդ օրը նոր կոստյում էր հագել, բայց մարզեը «չէր ժելեյել», եւ ոչ էլ սիրո խոստովանություն էր արել։ Նա առաջին անգամ սիրո խոստովանություն է արել մանկապարտեզում, Վերջին զնագի ժամանակ սիրելի աղջիկ էլ չի ունեցել։

Նա շնորհավորեց շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ, մաղթելով, որ նրանք իրենց  նման տարիներ շարունակ չպայքարեն, իրենց համար կյանքը մի փոքր ավելի հեշտ լինի, քան իրենց համար, «Մաղթում եմ, որ մեր երկում լինի մրցակություն եւ իրենք իրենց ապագան գտնեն հայրենիքում, ոչ թե Հայաստանից դուրս»,- նշեց նա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am