Իմ ավագանիում լինելը չի նշանակում, որ ես եմ գլխավորելու խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, մեկ ուրիշ անձ դա կանի, բայց դա կապ չունի, թիմ է հավաքվել, որը փորձ ունի եւ դա շատ դրական է ազդելու մեր աշխատանքի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ, ընտրություններին ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարող Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ կլինի կոնկրետ հարց, եթե քաղաքական ուժերի լուծումները նման լինեն, կհամագործակցեն ԲՀԿ-ի հետ: «Մենք մեր ընդդիմադիր գործառույթը պետք է իրացնենք: Նախորդ խորհրդարանում եւս քիչ էինք, եթե 131 պատգամավորի մեջ կարողացել ենք դիմադրել եւ աշխատել, կարծում եմ 65-ի մեջ ավելի հեշտ է լինելու»,-ասաց նա:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը այժմ գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու մայիսի 28-ի հետ կապված միջոցառման, բայց Մարտիրոսյանը չբացառեց, որ նախագահի նախկին թեկնածուն այնտեղ տարբեր հանդիպումներ ունենա՝ կապված «Նոր Հայաստան» շարժման հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























