Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը բնակչության շրջանում արված հարցումների արդյունքով տեղ է զբաղեցրել խորհրդարանի լավագույն 10 պատգամավորների շարքում։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ORC հետազոտական կենտրոնը մայիսի 15-ից 21-ը հարցումներ է արել բնակչության շրջանում եւ ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի լավագույն 10 պատգամավորներին, որոնց մեջ քրդական կուսակցությունից մեկ պատգամավոր է հայտվել՝ Սըրրը Սաքըքը։

Սըրրը Սաքըքը հայտնի է նաեւ նրանով, որ Թուրքիայի խորհրդարանում մի քանի անգամ խոսել է հայերի կոտորածների մասին՝ շեշտելով, թե Թուրքիայում կոտորելու մշակույթ կա։