Կազմակերպումը եւ ինքնակազմակերպումը Հայստանում գլխավոր խնդիրն էր եւ է, քանի որ մենք այլեւս ժամանակ չունենք: Այս մասին այսօր` մայիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը:
Նրա խոսքով, ամեն ընտրությունից հետո կառավարության շենքը վերանորոգվում է եւ թույլ մասերն ուժեղացվում են: «Տեսեք, ասում են` այս ընտրությունները ավելի լավն էին, քան նախորդը , բայց պետականության շենքի որակը չափվում է, ոչ թե նրանով, թե զոհեր եղան վերանորոգման ընթացքում, թե ոչ, այլ ինչքանով է կայուն այդ շենքը: Այդ վերանորոգումը էֆեկտիվ եւ արդյունավետ չէ: Եթե տեսնում ենք, որ հնարավոր չէ ներսից շենքը, ամրացնել պետք է այդ ամրացումները դրսից լինեն: Այսինքն՝ զուգահեռ համակարգ ստեղծել, որը ցնցումների պարգայում վտանգները վերցնի իր վրա եւ չհանգեցնի այնպիսի իրավիճակի, որը տեղի ունցավ Ղրղըզստանում»,- ասաց Գարգին Չուքազյանը:
Վերջինս նաեւ ավելացրեց, որ խնդիրը զուտ իշխանափոխությունը չէ, քանի որ դա կարող է նոր վրեժի պատճառ դառնալ: Չուքասզյանը նշեց, որ այն լավագույն մասնագետները, որ գնացել են արտերկիր, բանալին մի կողմ չեն գցել, եթե դռները բացողներ լինեն, կվերդառնան:
«Նախախորհրդարանի» անդամը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցելու մասով ասաց, որ իրենք ժամանակին գնացել են նրանց մոտ, սակայն հիմա այն պահն է, որ իրենք են հրավիրում համագործակցության:




























