Մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Լոռիում եւ Տավուշում սպասվում է հորդառատ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Մայիսի 26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, ցերեկը` +29+31 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,
Կոտայքում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,
Գեղարքունիքում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,
Լոռիում` գիշերը` +6+11, ցերեկը` +22+26,
Տավուշում` գիշերը` +10+14, ցերեկը` +25+28,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +24+29,
Արարատում` գիշերը` +11+16, ցերեկը` +28+31,
Արմավիրում` գիշերը` +11+16, ցերեկը` +28+31,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +11+16, ցերեկը` +28+31,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը` +28+32,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+25:



























