Նախաձեռնող խումբը, որը Վրաստանի վարչապետին ու նախագահին մայիսի 17-ին Թբիլիսիում կատարված դեպքերի  մեղավորներին պատժելու պահանջով նամակ էր ուղարկել, մայիսի 24-ին մտադիր է կրոնական ֆունդամենտալիզմի դրսեւորման դեմ ուղղված «Ոչ թեոկրատիային» անվանմամբ ցույց անցկացնել, ասված է կազմակերպիչների Facebook-յան հաղորդագրությունում:

Ցույցը, որին 2.5 հազար մարդու մասնակցություն է նախատեսվում, կսկսվի ժ. 19.00-ին Թբիլիսիի կենտրոնում:

Նույն օրը, նույն տեղում ժամը 18.00-ին կանցկացվի  «Ոչ ԼԳՏՊ քարոզչությանը» անվանմամբ ակցիան, որը կազմակերպում է «Ազգային ճակատ» ՀԿ-ն:

«Նովոստի-Գռուզիայի» փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ մայիսի 24-ին նախատեսված երկու ցույցերը խաղաղ կանցնեն:

Հիշեցնենք, մայիսի 17-ին սեռական փոքրամասնությունների հակառակորդները ցրել էին վերջիններիս կողմնակիցների ցույցը, անկարգությունների հետեւանքով տուժել էր 28 մարդ: