Ներկայումս Կայաստանում հույսի ու հավատի այնպիսի բացակայություն է, որ անգամ ինձ կստիպի արտագաղթել: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Հատկանշական է, որ ՕԵԿ-ը իշխող կոալիցիայի կազմում է: «Հիմա մարդիկ հույս ու հավատ չունեն, դրա համար էլ արտագաղթում են այս տեմպերով»,-նշեց Մարգարյանը:
Հարցին, թե Հայաստանում գաղջ մթնոլո՞րտ է տիրում, թե՝ ոչ, ՕԵկ-ական պատգամավորն ասաց, որ «50 տոկոսով կա նման մթնոլորտ, 50 տոկոսով՝ չկա»: Նրա խոսքով՝ բնակչության սոցիալական դրությունը ծանր է, որին գումարվում է նաեւ գազի սակագնի բարձրացումը եւ կարկտահարության հասցրած վնասը: «Օր-օրի խորացող սոցիալական դրությունը, գների բարձրացումը կնպաստի արտագաղթին»,-ընդգծեց Մարգարյանը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am