Ադրբեջանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ընդդիմության ներկայացուցիչները հայտնվել են պոռնոսկանդալների կենտրոնում: Վերջերս թողարկված «İctimayi Palatka» (Հասարակաց վրան) պոռնկագրական կայքում հայտնվել են ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ հոլովակներ: Նրանց թվում են Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին եւ լրագրողուհի Հադիջա Իսմաիլովան` լրագրողական աղմկահարույց հետաքննությունների հեղինակը, գրումէ  Շահին Աբբասովը EurasiaNet բլոգում:

Ակնհայտ է, որ պոռնկագրական հոլովակները մոնտաժված են, սակայն հանրային արձագանքը դրանից չի պակասել:

Ադրբեջանի քրեական օրենսգրքով անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար պատիժ է հասնում, սակայն չնայած դրան գլխավոր դատախազությունը որեւէ կերպ չի արձագանքել օրենքը խախտող կայքի գոյությանը: